16.06.2012|
00:42
ՈՒկրաինա-Ֆրանսիա խմբային երկրորդ խաղում Օլեգ Բլոխինի սաները որքան էլ փորձեցին ներկայանալ լավագույն կողմերով, այնուամենայնիվ, գլխից վեր թռնել չկարողացան: Առաջին խաղակեսում ֆրանսիացիները, «պահպանելով» հյուրից պահանջվող վարվեցողության կանոններն ու անհրաժեշտի չափով սպառելով առաջնությունը հյուրընկալած թիմի զգայականը, երկրորդ կեսի առաջին րոպեների ընթացքում (53 և 56-րդ րոպեներ) արեցին այն, ինչ նրանցից պահանջվում էր խմբում ստեղծված վիճակն հօգուտ իրենց շտկելու համար: